|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում ելույթ ունեցավ Ռուբեն Հակոբյանը, ով, մասնավորապես, ասաց.
«Մենք չունեցանք հինգ մարդ` նախագահ, Ազգային ժողովի նախագահ, վարչապետ և ուժային կառույցների ղեկավարներ, ովքեր կհասկանային, որ իրենցից է կախված, թե ինչ նկարագիր կունենա մեր պետությունը: Մենք չունեցանք այն ղեկավարությունը, որը կդրսևորեր համապատասխան քաղաքական կամք` փոփոխություններ անելու համար»:
Նա բերեց նաև մերձբալթյան պետությունների օրինակը, որտեղ հաջողվեց արագ հաղթահարել հետխորհրդային շրջանը:
Ավարտելով խոսքը` Ռ. Հակոբյանը նշեց, որ կարծում է, թե հրապարակում հավաքված ժողովուրդը կողմ է, որ նորմալ երկխոսության միջոցով լուծվի այս թնջուկը: Նաև ավելացրեց, որ համարում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ: