|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ցանկացած երկրում, որտեղ կան ժողովրդավարական համապատասխան իրավունքներ եւ ազատություններ, քաղաքացիները իրավունք ունեն ցույց տալու իրականացվող քաղաքականության եւ քաղաքական գործընթացների նկատմամբ իրեն վերաբերմունքը. ապրիլի 9-ին «Ժառանգության» անցկացվելիք հանրահավաքի մասին իր տեսակետն այսօր լրագրողներին հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Նա նշեց, որ այստեղ խնդիրն այն չէ` երթը լինելու է, թե` ոչ, այլ այն` արդյոք ընդդիմությունը կկարողանա՞ այդ երթը դարձնել մասսայական, իսկ իշխանության խնդիրն է հետեւել զարգացումներին եւ եթե այն դառնում է մասսայական, անել համապատասխան հետեւություններ:
Դիտարկմանը, թե արդեն հայտարարվում է բազմամարդ հանրահավաքի մասին, քաղաքագետը պատասխանեց, որ հայտարարվելն ու իրականությունը շատ տարբեր բաներ են: Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ ինքը չի ակնկալում, որ երթերը լինելու են այնքան մասսայական, ինչպիսի մասսայականություն ունեցել են այլ հետընտրական ժամանակաշրջանում: Իսկ այն, որ լինելու են մի քանի հազար, դա քաղաքագետը նորմալ է համարում: