|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ն ցանկանում է իրականացնել շատ կոնկրետ և շոշափելի փոփոխություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք ուզում ենք, որ քաղաքի երթևեկելի հատվածները լինեն ուղիղ և մեր քաղաքացիները ջարդուփշուր չանեն իրենց մեքենաները»,- նշելով ԲՀԿ-ի նախընտրական ծրագրում ներառված բարեփոխումներից մեկը` ասաց պատգամավորը:
Ուրիխանյանի խոսքով` իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի մայրաքաղաքը դառնա առավել հարմարավետ:
Պատգամավորը հերթական անգամ ընդգծեց բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի հետ համագործակցելու` ԲՀԿ-ի պատրաստակամության մասին: «Եթե շահագրգիռ քաղաքական ուժերը միավորվեն և տրամադրեն այն մարդկային ռեսուրսը, որը ավագանու ընտրություններում կկարողանա բացահայտել ընտրակեղծիքները, և վերահսկեն դրանք, հարցը կլուծվի»,- ասաց նա: