|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թբիլիսիում ընթացող` ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մասնակից հայազգի ըմբշամարտիկ` 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, ով քառորդ եզրափակիչում պարտվեց ռուս Արտյոմ Գեբեկովին, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պարտության հիմնական պատճառը լարվածությունն էր:
«Շատ լավ էի նախապատրաստվել Եվրոպայի այս առաջնությանը, վնասվածքներ չունեի, սակայն լարվածությունն ինձ խանգարեց: Մրցակիցս շատ լավ էր ուսումնասիրել ինձ: Առաջին անգամ չէր, որ նրա հետ գոտեմարտում էի: Առաջին գոտեմարտում նա կրկին հաղթել էր, սակայն մեծ դժվարությամբ, այդ ժամանակ ինձ խանգարեց հիվանդությունը: Ամեն հնարքիս համար նախապատրաստած հակահնարք ուներ»,- ասաց Ջաբուրյանը:
Հարցին, թե ինչի հետ էր կապված լարվածությունը, Ջաբուրյանը պատասխանեց. «Չգիտեմ, ուղղակի լարված էի, և գոտեմարտը պարզապես չստացվեց»: