|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ի առավոտվա դրությամբ` ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար: Մյուս տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունը թույլատրելի է անվաշղթաների կիրառման դեպքում: