|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը Warner Bros.-ից առաջարկ է ստացել նկարահանվել Գայ Ռիչիի «Մարդը U.N.C.L.E.-ից» ֆիլմում. հայտնում է Лента.ру-ն:
Դերասանի հետ բանակցությունները սկզբնական փուլում են: Քրուզին առաջարկում են մարմնավորել Նապոլեոն Սոլոյի կերպարը, ով United Network Command for Law and Enforcement միջազգային ցանցի աշխատակից է և պայքարում է քրեական Technological Hierarchy for the Removal of Undesirables and the Subjugation of Humanity կազմակերպության դեմ:
Ի դեպ, ավելի վաղ, Warner Bros.-ը այդ դերում դիտարկել է նաեւ Ջորջ Քլունիի, Ջոնի Դեպի, Մայլք Ֆասբինդերի, Չենինգ Տատումի թեկնածությունները: