|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հայկական ժամանակը»-ը գրում է, որ ՀՀ ՊՆ-ն հերթական պլանային կարճատև ուսումնավարժանքն է նախապատրաստում: Արդեն հանրապետության տարբեր զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում զորացրված ժամկետային զինծառայողներին: Հավաքը, ըստ ծանուցագրերի, կազմակերպվում է ապրիլի 8-ից: Այսինքն արդեն զորացրված բազմաթիվ ժամկետային զինծառայողներ ապրիլի 8-ից հետո մի քանի օր լինելու են ծառայության մեջ: Արդյոք այս օրը պատահական է ընտրվել, թե անմիջականորեն կապված է ՀՀ ներքաղաքական լարված իրավիճակի հետ, մասնավորապես ապրիլի 9-ին սպասվող երդմնակալության արարողությունների հետ, կարելի է կռահել: Այդ օրը Երևանում երկու երդմնակալության արարողություն է նախատեսվում՝ Սերժ Սարգսյանի, ով պատրաստվում է երդվել քաղաքական ուժերի, այլ երկրներից ժամանած հյուրերի առաջ, և Րաֆֆի Հովհաննիսյանի, ով պատրաստվում է երդվել ժողովրդի առաջ: Այդ նույն ժամանակ ուսումնավարժանք կազմակերպելով, ըստ ամենայնի, մի քանի խնդիր է լուծվում, բանակի մարտունակության, հանրությանը համապատասխան ուղերձի և Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության պոտենցիալ մասնակիցների թվաքանակի: