|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՌԴ Պետդուման պահանջում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթից` ներողություն խնդրել հասարակությունից: Պատգամավորները եկել են այն եզրակացությանը, որ թերթում տպագրված` «Քաղաքական մարմնավաճառությունը սեռը փոխել է» հոդվածը վիրավորում է ոչ միայն կին պատգամավորներին, այլև առհասարակ կանանց. տեղեկացնում է газета.ру-ն:
Պետդումայում ձայների մեծամասնությամբ ընդունվել է ներողություն պահանջող` «Լրատվամիջոցների կողմից խոսքի ազատության չարաշահման անթույլատրելիության մասին» փաստաթուղթը:
Սակայն թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւն իր հոդվածով պատասխանել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել. «Ներկայումս գործում է «Լրատվամիջոցների մասին» օրենքը, որի համաձայն` եթե հոդվածը զրպարտում կամ վիրավորում է, ապա մարդը, ում պատիվն արատավորվել է, կարող է դիմել դատարան»: