|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի նախագահի նստավայրում ընթանում է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը հայաստանյան մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը « Ազատություն» ռադիոկայնին հայտնել է, որ այս անգամ հանդիպման մասնակիցների թվում գերակշռում են հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպմանը նախագահը մտադիր է հրավիրել նաեւ հանրապետությունում գործող համացանցային լրատվամիջոցների, իսկ մեկ այլ հանդիպման էլ` տպագիր մամուլի ներկայացուցիչներին:
Ըստ Արմեն Արզումանյանի` այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: