|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սույն թվականի մարտի 16-19-ը Մոսկվայում տեղի է ունենում Intourmarket միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որին Հայաստանը ներկայացնում են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունները: Ցուցահանդեսն իրականացվում է ՌԴ կառավարության, Զբոսաշրջության զարգացման դաշնային գործակալության և ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից:
Հայաստանը Intourmarket ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Հայաստանի մասնակցության ապահովումը նպատակամղված է խթանել Հայաստանի զբոսաշրջային վարկանիշը ռուսաստանյան տարածաշրջաններում, ինչպես նաև նպաստել Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների և թիրախային այդ շուկաներում գործող ռուսական զբոսաշրջային ընկերությունների միջև գործընկերային կապերի հաստատմանը:
Ցուցահանդեսին այս տարի նախատեսվում է 143 երկրների շուրջ 1400 ընկերությունների, 80 հազար այցելուի և 300 լրագրողի մասնակցություն: