|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հռոմի պապը պատմել է, թե ինչպես է ընտրել Ֆրանցիսկ անունը: Նա լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բացատրել է, թե ինչպես է ընտրել հովվապետական այս անունը:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, նա հիշել է այն պահը, երբ հայտնի է դարձել, որ իր թեկնածությունը դնելու համար քվեարկության ժամանակ ձայների նվազագույն քանակը հավաքվել է:
«Կողքիս նստած էր իմ ավագ ընկեր կարդինալ Խումմեսը, նա ինձ գրկեց, համբուրեց և ասաց` հիշիր աղքատներին»,- պատմել է Հռոմի պապը` մի կողմ դնելով նախապես գրված իր ելույթի տեքստը: Եվ այդ ժամանակ էլ նա հիշել է կաթոլիկ եկեղեցու սուրբերից Ֆրանցիսկ Ասիզիացուն` աղքատների և խաղաղության սրբին:
Հավաքված լրագրողները բուռն ծափահարություններով են ընդունել Հռոմի պապի այս խոստովանությունը: