|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Բրիտանացի զբոսաշրջիկին արգելել են Շրի Լանկա մուտքը` քանի որ ձեռքին Բուդդայի պատկերն է դաջված եղել:
BBC-ին հաղորդում է, որ Շրի Լանկայի կենտրոնական օդանավակայանում աշխատող էմիգրացիոն ծառայության ներկայացուցիչը տեղական թերթերից մեկին ասել է, թե Բուդդայի պատկերը մարմնին դաջելը անհարգալից վերաբերմունք է իրենց ազգային կրոնի հանդեպ: Եվ եթե այդ զբոսաշրջիկը կարողանար Շրի Լանկա մուտք գործել, ապա նրա կյանքին կարող էր վտանգ սպառնալ:
Նշվում է, որ Շրի Լանկայի իշխանությունները խստորեն դատապարտում են ամեն արարքը, որը կարող է վիրավորական լինել բուդիստների համար: Նախորդ տարի երեք տարվա պայմանական ազատազրկման էին դատապարտվել երեք ֆրանսիացի զբոսաշրջիկներ այն բանի համար, որ Բուդդայի արձանի մոտ նկարվել էին այնպիսի դիրքով, կարծես ցանկանում են համբուրել նրան: