|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Արցախի նախագահը, ողջունելով Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հարաբերությունների զարգացման ընթացքն ու ընդլայնման և խորացման գործնական միտումները` կարևորել է Երևանի հետ բազմակողմանի համագործակցությունը՝ այն համարելով օգտակար թե Ստեփանակերտի, թե, առհասարակ, Արցախի համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատականի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև դեռ անցած տարվա սեպտեմբերին կնքված համագործակցության ծրագրով տարբեր ոլորտներում կյանքի կոչված նախագծերն ու աշխատանքները, ինչպես նաև 2013-ին նախատեսված անելիքները: Քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևան քաղաքապետարանի պատրաստակամությունը` ԼՂՀ այլ քաղաքների հետ ևս ակտիվ համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու հարցում: