|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինական հեռուստաընկերությունը Ղրղզստանում ընտանիք է փնտրում, որը կհամաձայնի մասնակցել «Փոխում եմ կնոջս» նախագծին. տեղեկացնում է Росбалт-ը:
Գաղափարն այն է, որ տարբեր սոցիալական կարգավիճակով, կյանքի մասին տարբեր հայացքներով ընտանիքներ մեկ շաբաթով փոխանակում են իրենց մայրիկներին` ղրղզ մայրիկը կգնա ուկրաինական ընտանիք, ուկրաինացի մայրիկը` ղրղզական:
«Մեկ շաբաթ շարունակ երկու նկարահանող խմբեր մշտապես կհետեւեն երկու ընտանիքներում իրադարձությունների զարգացմանը: Առաջին 3 օրը մայրիկները կապրեն տվյալ ընտանիքի կանոններով, մյուս երեք օրը կհաստատեն իրենց կանոնները»,- պատմել է նախագծի խմբագիրը: