|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքն ապրում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Դա է պատճառը, որ Նալբանդյանը իր գրեթե բոլոր պաշտոնական այցերը կատարում է Փարիզ մուտք գործելով: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, թերթի գրավոր հարցմանն ի պատասխան, նշել է. «Ձեր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ընտանիքը բնակվում է Երևանում: Սխալ է նաև տեղեկությունը, թե բոլոր այցերի մեկնելիս ԱԳ նախարարը կատարում է Փարիզ մուտք գործելով»:Բայց քանի որ ԱԳՆ-ն սովորություն ունի մշտապես հերքել անգամ անհերքելի տեղեկությունները, ուստի «Ժողովուրդ»-ը տվյալ դեպքում հակված է վստահել իր աղբյուրներին: