|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյան, 13.03.2013, «Կենտրոն TV»
Հեռուստամեկնաբանը հարց է ուղղում, թե` ինչո՞ւ կաթողիկոսի խոսքը չի լսվում ներքաղաքական այս ծանր օրերին, ինչո՞ւ է եկեղեցին անտարբեր:
Պատասխան. «Մենք ինչո՞ւ ենք ուզում կաթողիկոսին տիկնիկ սարքենք՝ մարիոնետկա, որ թեւերս ոնց շարժենք, այնպես շարժվի: Նա բանակցություններ է վարում կուլիսներում: Մենք ինչո՞ւ ենք մեր սրբություններին այդ աստիճանի իջեցնում»:
***
Պետրոս Ղազարյան - Ո՞ւր էր եկեղեցին 2008թ. մարտի 1-ին:
Տեր Կոմիտաս - Մարտի 1-ին եպիսկոպոսաց դասը հավաքվեց անմիջապես Մայր Աթոռ եւ կոչ ուղղեց, կոչ:
Պ.Ղ. - Մայր Աթոռ պետք չէր հավաքվել, պետք էր գալ հրապարակ:
Վարդապետ - Այսինքն ի՞նչ գար, գար Նիկոլ Փաշինյանի կողքին կանգներ, ասեր՝ վերցրեք արմատուրանե՞րը:
Պ.Ղ. - Գար, ասեր՝ ժողովուրդ, հանգստացեք, արյուն մի հեղեք:
Վարդապետ - Եվ ժողովոյւրդն անմիջապես կհանգստանա՞ր: