|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեկ Yerkir.am-ը ներկայացրել էր այն իրավանորմը, համաձայն որի` օդանավով այլ անձի բեռը տեղափոխելը զանցանք է (Վարչական իրավախախտումների մասին օրենքի 1361 -րդ հոդված):
Եվ օրենքի տրամաբանությամբ` այստեղից Մոսկվա գիրք տեղափոխելու համար կարող ես տուգանվել 100 հազար դրամով, իսկ եթե պաշտոնատար անձ է տեղափոխողը, ապա` 200 հազար դրամով:
Թե ինչո՞վ է բացատրվում նման իրավանորմի առկայությունը օրենսգրքում, փաստաբան Գեղամ Հակոբյանը պատասխանեց. «Սա նախատեսված է անվտանգության նկատառումներով: Քանի որ ուրիշի խնդրանքով կարող են տեղափոխվել վտանգավոր և արգելված իրեր, որոնց մասին տեղափոխողը չիմանա: Այսինքն` այս նորմը կանխարգելիչ նպատակ է հետապնդում»:
Այնպես որ` մինչ այս կամ այն իրը տեղափոխել համաձայնելը, նախ վստահ եղեք, որ պատմությունների մեջ չեք ընկնի: