|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հանդես է եկել նախաձեռնությամբ` պահանջելով խորհրդարանական լսումներ հրավիրել հայ ներգաղթյալների խնդիրները ուսումնասիրելու եւ դրանց լուծում տալու համար. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Առաջարկը գրավոր ուղարկվել է խորհրդարանի նախագահին, փաստաթուղթը ստորագրել են Ստամբուլի փոխքաղաքապետը եւ նրա կուսակիցները:
Պարզաբանելով, թե ինչու են անհրաժեշտ լսումները, նրանք գրում են, որ ներգաղթյալները Թուրքիայում բնակվում են ծանր պայմաններում, որոնք հաճախ մահվան են հանգեցնում, եւ բերում են Նարինե Մկրտչյանի ինքնասպանության օրինակը:
Հիշատակվում է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի` 2010-ին արած հայտարարությունը, թե Թուրքիայում մոտ 100 հազար հայ` ոչ քաղաքացի է բնակվում: «Կառավարությունը, որն իրեն չի զսպում հայ ներգաղթյալների փաստը որպես հաղթաթուղթ կիրառել, պետք է իրեն նաեւ չզսպի նրանց կյանքի պայմանները բարելավելու հարցում»,- ասվում է հայտարարության մեջ: