|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ինչ-որ անորսալի տագնապ կա մթնոլորտում: Չգիտեմ ինչով է այն պայմանավորված: Գուցե պատճառը ընտրությունների արդյունքում ընտրողների վրդովմունքի չհանդարտվող զգացումն է, որը շարունակում է պղտորել մարդկանց հոգիները: Գուցե հետընտրական պայքարի ալիքն է, որը հեղեղի նման դեմ է առել մի անհաղթահարելի պատվարի ու իր ելքը չի գտնում: Գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն է պատճառը եւ նրա նախօրեի ելույթը, որտեղ դառը խոսքեր ասվեցին, եւ ծայրահեղ քայլերի հակված քաղաքական գործչի վճռականություն կար: Գուցե Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցն է պատճառը, որ մենք ազգովի ինչ-որ վատ բանի սպասում ունենք՝ Հյուսիսից թելադրված պարտադրանքի տեսքով: Իսկ գուցե մեր ողջ երկիրը՝ իր տնտեսությամբ, քաղաքական ու մշակութային միջավայրով հայտնվել է փակուղու մեջ, եւ դրանից ելքե՞րը չեն երեւում: Այս օրերին կարծես բոլորն են լարված՝ ընդդիմադիր ու իշխանական, ահել թե ջահել:
Բոլորն ինչ-որ վատ բանի սպասում ունեն, անորոշ դժգոհություն, աղետի կանխատեսում: Մի բան հստակ է, որ բոլորի ներսում մի եզրակացություն է հասունացել. այսպես շարունակել չի կարելի: Մեզ վճռական որակական փոփոխություններ են անհրաժեշտ: Եվ եթե իշխանությունն այդ գիտակցությունը, այդ պահանջը, այդ վճռականությունը չունի, պետք է հեռանա: Կամ փոփոխություններ, կամ հրաժեշտ պաշտոններին: Երրորդը չկա: Երրորդը, այսինքն՝ անշարժությունը, ստատուս-քվոն պահպանելը կարող է ավելի վտանգավոր լինել: Իսկ հետեւանքները՝ աղետալի: Եվ այդ փոփոխությունները չեն կարող նշանակել այս կամ այն մարզի ղեկավարի փոփոխություն: Դրանք պետք է լինեն սկզբունքային ու անդառնալի: Գուցե ելքը խորհրդարանը ցրելն է կամ Երեւանի քաղաքապետի պաշտոնը ընդդիմությանը զիջելը՝ չգիտեմ: Ելքը պիտի գտնի գործող վարչախումբը»,- կարդում ենք «Հրապարակ»-ի խմբագրականում: