|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ABBA-ի նախկին անդամ Ագնետա Ֆալթսկուգը ինը տարվա ընթացքում առաջին անգամ որոշել է ձայնագրել առաջին ալբոմը: Այն կկոչվի «Ա»: Ալբոմը ստեղծվել է բրիտանացի մեներգիչ Գերի Բարլոուի հետ համագործակցության արդյունքում, ով Բրիթնի Սփիրսի համար է երգեր գրում:
Ագնետայի խոսքերով` ինքը երկար ժամանակ ռիսկ չի արել ձայնագրել ալբոմը, քանի որ վստահ չի եղել, թե տարիների ընթացքում ձայնը պահպանված կլինի:
«ABBA-ում եղած տարիներին խմբի տղաները գրում էին ողջ նյութը, եւ ես ժամանակ չէի ունենում երգ գրելու համար` դե, ամուսին, երեխաներ: Այս ալբոմի համար ես պատրաստվում էի գրել ընդամենը մեկ երգ, քանի որ ես կոմպոզիտոր չեմ, եւ կարծում էի, որ այն ինձ մոտ այնքան էլ չի հաջողվի, սակայն ճիշտ հակառակը պարզվեց»,- ասել է 62-ամյա երգչուհին:
Աղբյուրը` lenta.ru