|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը երկուշաբթի օրվանից սկսել է աշխատել` ի պատիվ Համգործակցության օրվա, թեև մի քանի օր պետք է հանգստի վիճակում մնար. հաղորդում է BBC-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թագուհին տեղափոխվել էր հիվանդանոց` գաստրոէնտերիտի ախտանշաններ ունենալու պատճառով:
Այսօր առավոտյան, երբ բժիշկը զննել է նրան, հայտնել է, որ դեռևս վաղ է երկարաժամ ծառայության համար և հիվանդությունը թոթափելու համար ևս մի քանի օր է պետք:
Սակայն Ելիզավետա Երկրորդը նախկինի պես պլանավորում է երեկոյան ընդունելություն անցկացնել. միջոցառման ժամանակ նա փաստաթուղթ է ստորագրելու, որով արգելվում է բրիտանական Համագործակցության երկրներում բոլոր տիպի խտրականությունները` այդ թվում նաև կապված սեռական կողմնորոշման հետ: