|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Պաղեստինցի Մաջդի ալ Ռիմավին, ով 2001-ին մասնակցել է Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեհավամա Զեևի սպանությանը, դարձել է Փարիզի արվարձանի` Բեզոնի պատվավոր քաղաքացի. հայտնում է Лента.ру-ն:
Բեզոնի քաղաքային խորհուրդը դեռեւս փետրվարին է ընդունել համապատասխան որոշումը`Ռիմավիին անվանելով իր համոզմունքների համար տուժած քաղբանտարկյալ: Պատգամավորների կարծիքով` պաղեստինցին միայն պաշտպանել է «իր քաղաքն ու նրա բնակիչներին»:
Զեևիին սպանել էին 2001-ին` վրեժխնդիր լինելով Պաղեստինի Ազատագրության ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարի սպանության համար: Ալ Ռիմավին նախարարի վրա հարձակված չորս գրոհայիններից մեկն էր: