|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Lifenews-ը ռուս հայտնի դերասան Անդրեյ Պանինի կասկածելի մահվան վերաբերյալ որոշ մանրամասներ է հաղորդում:
Ըստ այդմ` դերասանը մահանալուց առաջ գլխի շրջանում վնասվածքներ ստացել է կա'մ մի քանի անգամ ընկելու հետևանքով, կա'մ էլ ինչ-որ մեկն է նրան հարվածներ հասցրել:
Ի սկզբանե, դիակի նախնական զննությամբ, դերասանի գլխի հատվածում վնասվածք էր նկատվել, ինչը թույլ էր տվել ենթադրել, թե նա դժբախտ պատահարի արդյունքում վայր է ընկել և ստացած վնասվածքից մահացել: Սակայն հետագայում Պանինի մարմնի վրա այլ հետքեր էլ են հայտնաբերվել, ինչից էլ առաջ է եկել երկրորդ վարկածը` նա մահից առաջ վիճաբանել է ինչ-որ մեկի հետ: Ի դեպ, փորձաքննությամբ պարզվել է, որ նրա մահը վնասվածքը ստանալուց անմիջապես հետո չի վրա հասել: