|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ Սահմանադրական դատարանն այսօր առավոտյան սկսել է փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկելու մասին նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումի քննությունը: Դիմումը քննվում է բանավոր ընթացակարգով։ Դատական նույն նիստում քննվում է նաեւ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանի դիմումը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շահերը ներկայացնում են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու փաստաբան Կարեն Մեջլումյանը, Անդրեաս Ղուկասյանի շահերը՝ Ղուկասյանն ինքը: Պատասխանող կողմն է ԿԸՀ-ն, ոստիկանությունն ու դատախազությունը:
Սերժ Սարգսյանը ներկայացված է որպես երրորդ կողմ՝ իր իսկ խնդրանքով, նրա շահերը ներկայացնում են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը: