|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ Փաստաբաննրի պալատում տեղի ունեցան պալատի խորհրդի անդամների ընտրություններ: Որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել է 31 փաստաբան:
Համաձայն Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի` փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթ իրականացնող մարմինն է:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամների քանակը սահմանվում է փաստաբանների պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներկու անդամից` չհաշված խորհրդի նախագահին:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի: