|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի ազգային հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի հարձակվող Արթուր Սարկիսովը գոհ է, որ խաղում է իր համար ավելի սովոր դիրքում:
«Ինձ համար երրորդ հավաքը շատ լավ անցավ: Կարողացա մի քանի գոլ խփել, բայց այդ ամենը շնորհիվ իմ թիմակիցների: Վերջապես խաղում եմ ոչ թե աջից, այլ առջևից` հարձակման գծում: Ինձ համար ավելի սովոր տեղում: Հուսով եմ` նույն ոգով կշարունակեմ և կօգնեմ թիմին: Բոլորս ուրախ ենք, որ հավաքները վերջացան: Կարոտել ենք մեր ընտանիքներին և պաշտոնական խաղերին: Առջևում «Կուբան»-ի հետ խաղն է: Մեզ համար շատ կարևոր հանդիպում է: Անկնալում ենք երկրպագուների աջակցությունը: Հուսով եմ` կկարողանանք դրական արդյունքի հասնել», - Սարկիսովի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: