|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մինչ օրս ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում գրանցվել է աշխատանք փնտրող 70 սիրիահայ բուժաշխատող, որոնցից 35-ն արդեն աշխատանք ունի:
ՀՀ ԱՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ սիրիահայերը ընդգրկվում են նաև Հայաստանի առողջապահական համակարգի կառավարման ոլորտում: Նախարարի առաջարկով` սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանն ընդգրկվել է ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի կազմում։
Սիրիահայ մեկ այլ մասնագետ աշխատանքի է անցել ՀՀ ԱՆ աշխատակազմի կենտրոնական ապարատում: