|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա հարձակման գործով մեկ մեղադրյալի: Այժմ նրան հարցաքննում են:
Ըստ LifeNews կայքի աղբյուրի` տղամարդը ձերբակալվել է մարտ 5-ի առավոտյան Մերձմոսկվայում: Նա երկու կասկածյալներից մեկն է, երկրորդի մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ի երեկոյան անհայտ անձը Ֆիլինի դեմքին ծծմբական թթու էր լցրել, ինչի հետեւանքով Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավարը այրվածքներ էր ստացել, այդ թվում` աչքերի: