|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Պակիստանի Կարաչի քաղաքի թաղամասերից մեկում, որը մեծ մասամբ բնակեցված է շիաներով, նախօրեին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 45 մարդ է զոհվել, 150-ը` վիրավորվել. հայտնում է France-Presse-ը:
Ռումբը տեղադրված է եղել մեքենայում, որը պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը: Կարաչիի իշխանությունները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների կեսը ծանր վիճակում է:
Վերջին շրջանում սուննիների հարձակումները շիաների դեմ ավելի հաճախակի են դարձել, ինչը կարող է կապված լինել մայիսին նախատեսվող ընտրությունների հետ: