|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բանգլադեշի հյուսիսում գտնվող Բոգոտայում, ուր տասնյակ հազարավոր ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտում ընդդիմադիր իսլամական առաջնորդին մահապատժի ենթարկելու դեմ, զորք է դուրս բերվել: Այս մասին հաղորդում Բի-բի-Սի-ն:
Վերջին տվյալների համաձայն ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է 7 մարդ, 40-ից ավելին` ստացել են մարմնական վնասվածքներ: Զոհված և վիրավորված անձինք տուժել են ոստիկանական բաժանմունքի վրա հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ այսօրվանից երկօրյա բողոքի միջոցառումներ են սկսվել Բանգլադեշում, որտեղի քաղաքացիները ընդվզում են ընդդիմադիր իսլամական կուսակցության առաջնորդ Դելվար Հոսեին Սայեդի մահապատժի ենթարկելու դեմ: