|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն, դաղստանցի ազատ ոճային ըմբշամարտիկ Սահիդ Մուրթազալիևը հայտարարել է, որ վերադարձնում է օլիմպիական ոսկե մեդալը` ի նշան բողոքի ՄՕԿ-ի կայացրած որոշման դեմ, ըստ որի` հնարավոր է ըմբշամարտը բացառվի 2020-ի օլիմպիական խաղերից:
«Օլիմպիական մեդալս վերադարձնելու որոշումը հեշտ չէր ինձ համար: Այդուհանդերձ, երկար մտածելուց հետո որոշեցի հետևել լեգենդար բուլղարացի ըմբշամարտիկ Վալենտին Յորդանովի օրինակին: Այս քայլին գնացի` ի նշան բողոքի: ՄՕԿ-ը ցանկանում է բացառել ըմբշամարտը օլիմպիական խաղերից, ինչը աններելի սխալ է », - РИА «Новости»-ն մեջբերում է ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգգեին ուղղված նամակից մի հատված: