|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին և հետընտրական զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ. գրված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Ամփոփվել են կուսակցության տարածքային կառույցներից ստացված հաղորդումները ընտրական գործընթացների և հետընտրական իրավիճակի մասին, կատարվել են եզրահանգումներ, տրվել են անհրաժեշտ քաղաքական և կազմակերպական հանձնարարականներ: Նիստի արդյունքներով կուսակցության քաղաքական խորհուրդը ընդունել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որոնց` ընտրողների 58.64% կողմ ձայներով Հանրապետության Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով վերընտիր Նախագահին` մաղթում ենք հռչակած ծրագրերի բարեհաջող և արդյունավետ իրականացում` ի բարօրություն մեր ժողովրդի և ի շահ պետության ամրապնդման»: