|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հարավաֆրիկյան դատարանը համաձայնել է ազատ արձակել պարալիմպիկ խաղերի չեմպիոն, վազորդ Օսկար Պիստորիուսին գրավի դիմաց: Euronews-ի հաղորդմամբ` մեղադրվող կողմը վճարել է 86 հազար եվրո:
Դատավարությունը դեռ կշարունակվի, իսկ մինչ այդ նա պետք է հանձնի իր զենքը եւ անձնագիրը, չօգտագործի ալկոհոլ, չմոտենա իր տանը, որտեղ կատարվել է սպանությունը եւ կապ չհաստատի գործով վկաների հետ, ինչպես նաեւ շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանություն:
Հիշեցնենք, որ Պիստորիուսին մեղադրում են իր ընկերուհու սպանության մեջ, մինչդեռ նա պնդում է, թե սպանությունը կանխամտածված չի եղել: Նա պարզապես ընկերուհուն շփոթել է ավազակի հետ: