|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երեւանի ազատության հրապարակում ավարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Իր ամփոփիչ խոսքում, դիմելով հավաքված բազմահազար համակիրներին ու աջակիցներին, Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց հանրահավաքից հետո քայլերթ կազմակերպել` Ազատության հրապարակից, Հյուսիսային պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից` Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով մինչեւ Ազատության հրապարակ: Ազատության հրապարակից հանրահավաքի ու երթի մասնակիցներն արդեն պետք է ցրվեին:
Սակայն Թումանյան փողոցում` Հանրապետության հրապարակի մոտ, ոստիկանության աշխատակիցները փորձեցին կասեցնել երթը` այն որակելով, որպես օրենքին հակասող, քանի որ դրա մասին նախապես ծանուցված չի եղել: Րաֆֆի Հովհաննիսյանի եւ գնդապետ Օսիպյանի բանակցությունից հետո, երբ Օսիպյանը կարճ հեռախոսազրույց ունեցավ ինչ-որ մեկի հետ, հավանաբար` իր վերադասի, ընդունեցին Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը` թույլատրել շարունակել խաղաղ երթը մայթերով` առանց փողոց դուրս գալու: