|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ փետրվարի 21-ին բողոքի ակցիա է անցկացվել ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքների դեմ:
Ակցիայի մասնակիցների ընդունած հայտարարության մեջ նշվում է, որ քանի դեռ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած զեղծարարությունների հետեւանքները չեն վերացվել, իսկ ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարել չի կարելի: Նրանք պահանջում են պատժել բոլոր կեղծարարներին, նաեւ կոչ են անում Սփյուռքում գործող կազմակերպություններին առայժմ ձեռնպահ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց. տեղեկացնում է armtoday.info-ն: