|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունաստանում ՀՀ դեսպանության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ջանքերով Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում տեղի է ունեցել 2012թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից` ռեժիսորներ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի, սցենարիստներ Արմեն եւ Արեն Վաթյանների «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը. հայտնում են ԱԳՆ-ից:
Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինությունը նախաձեռնել է տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացնել մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` համապատասխան ֆիլմերի ցուցադրությամբ: Առաջին երեկոն նվիրված էր Հայաստանին եւ անցավ Հունաստանի մայրաքաղաքում:
Բազմամարդ միջոցառմանը ներկա էին Հունաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ, հունահայ համայնքի, այդ թվում` համայնքային կառույցների ներկայացուցիչներ:
Ֆիլմը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից: