|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ:
«Մուրադխանյանն ընդդեմ Հայստանի» գործի առնչությամբ Եվրադատարանը միաձայն հայտարարել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի` 2005թ. դեկտեմբերի 29-ի որոշումից առաջ դիմումատուի կալանքի օրինականության և կալանքի երկար ժամկետների վերաբերյալ դիմումատուի գանգատները ընդունելի են` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3 րդ կետերի հիմքով, իսկ գանգատի մնացյալ մասն անընդունելի է:
Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում: Ըստ այդմ` որոշվել է, որ Հայաստանը Մուրադխանյանին կտրամադրի 6227 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» վճռի բովանդայությունը: