|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում: Բնականաբար, «թիրախում» առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մասին, հայտարարել է. «Ես երկուս եմ նշանակում Սարգիսին՝ իր կատարած աշխատանքի համար»: Ու թեեւ Ս. Սահակյանը թերթի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա, ՀՀԿ-ականները պնդում են, որ միայն Աշտարակում Րաֆֆու հաղթանակն արդեն Սահակյանի «երկուսն» ապահովում է: