|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանը սկսել է ուրանի հարստացման համար ժամանակակից ցենտրիֆուգների մոնտաժումը Նաթանզի ձեռնարկությունում: Այդ տեղեկությունը տարածել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Նրանք մի քանի օր առաջ եղել են Նաթանզում եւ տեսել մոտ 100 նոր մոդելի ցենտրիֆուգներ, որոնք հնարավորություն կտան մոտ 3-5 անգամ արագացնել ուրանի հարստացումը:
Նաթանզում ժամանակակից ցենտրֆուգներ տեղադերլու մտադրության մասին Իրանը պաշտոնապես տեղեկացրել էր ԱԷՄԳ-ին այս տարվա հունվարի 23-ին: Իսկ աշխատանքների սկսման մասին փետրվարի 13-ին հայտարարել էր Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերիդուն Աբասի Դավանին: