|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԿԺԴՀ իշխանությունները, կարծես, չեն կատակել` հայտարարելով, որ ԱՄՆ-ին սրբազան պատերազմ են հայտարարում: Բացի այն, որ նրանք, խախտելով ՄԱԿ-ի արգելքը, միջուկային փորձարկումներ են իրականացրել, սկսել են նաեւ տեսանյութեր նկարահանել որոնցում ԱՄՆ-ին մեղադրում են բոլոր մեղքերի մեջ. տեղեկացնում է NK News-ը:
Վերջերս հյուսիսկորեացիների` YouTube-ում տեղադրած տեսանյութը, որի հերոսը երազում տեսնում էր այրվող, ոչնչացող Ամերիկան, հանվեց տեսապորտալից: Հիմա նորն են նկարահանել, որում Օբաման հրո ճարակ է դառնում: Իսկ այն, որ ԿԺԴՀ-ն միջուկային փորձարկումներ է կատարում, դրանում բացառապես մեղավոր է ԱՄՆ-ը: