|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հանրահավաք է անում ընդդեմ կեղծ ընտրությունների, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու առիթով շարունակում է շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից:
President.am-ից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ Սարգսյանին ավելի վաղ շնորհավորել են նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: