|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Կուբայի պետական խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն ընդունել է եռօրյա այցով Կուբա ժամանած ամերիկացի կոնգրեսականներին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Կուբայի արտգործնախարարը: Մանրամասները հայտնի չեն. տեղեկացնում է Росбалт-ը:
Ավելի ուշ ամերիկյան պատվիրակությանն ընդունել է Կուբայի խորհրդարանի նախագահը:
Կոնգրեսականները հույս ունեն նաեւ հանդիպել ամերիկացի Ալան Գրոսի հետ, որը 2009-ին լրտեսության մեղադրանքով բանտարկվել է կուբայական բանտում: 2010-ին հայտարարվեց, որ Գրոսին ցանկանում են փոխանակել կուբացի լրտես Ռենե Գոնսալեսի հետ, սակայն փոխանակումն այդպես էլ տեղի չունեցավ: 2011 թվականի դեկտեմբերին Կուբայում համաներում հայտարարվեց, սակայն իշխանությունները հատուկ նշեցին, որ դա Գրոսի վրա չի տարածվում: