|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Apple Inc.-ը երեկ հայտարարել է, որ ընկերության որոշ Mac համակարգիչներ հաքերային հարձակման են ենթարկվել. տեղեկացնում է The Wall Street Journal-ը: Վարակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընկերության աշխատակիցներն այցելել են ծրագրային ապահովում մշակողների կայք, որտեղից էլ վնասակար կոդն անցել է նրանց համակարգիչներ:
Apple-ը հայտարարել է, որ նոր ծրագիր կմշակի Mac-երի օգտատերերին պաշտպանելու համար եւ ներկայումս իշխանությունների հետ փնտրում է վնասակար կոդը ստեղծողներին:
Թերթը գրում է, թե այն, որ Apple-ը հրապարակայնորեն ընդունել է հաքերային հարձակման իրողությունը, անսովոր է ընկերության համար, որը սովորաբար նման միջադեպրի մասին չի բարձրաձայնում: