|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Նախարարը ներկայացրել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԱԻՆ համակարգում իրականացված փոփոխություններն ու յուրաքանչյուրին հորդորել իր գործով զբաղվել ու վերանայել սեփական մոտեցումները` նախարարության աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար:
«Ես պատրաստ եմ բոլորի հետ աշխատել, բայց պատրաստ չեմ աշխատել այն մարդու հետ, ով չի աշխատում: Յուրաքանչյուրը պետք է իմանա իր գործը: 911 արագ արձագանքման ծառայությունը պետք է ավելի արդյունավետ գործի: 911-ի շրջանակներում մենք պետք է կապ հաստատենք բոլոր հանգուցային նախարարություն-գերատեսչությունների հետ: Մեր ՃԿԿ-ն պիտի կապ ունենա ոչ միայն ՀԱՊԿ, այլև Եվրամիության երկրների հետ»,- ասել է նա: