|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն ամենայն հարգանքով է վերաբերվում բոլոր թեկնածուներին, սակայն միաժամանակ հայտնեց, որ այս ընտրություններն ազատ և արդար չէին, քանի որ դեռևս առկա էր խորհրդային վախը: Հովհաննիսյանը ակնկալում է, որ ժողովրդի կամքը կարտահայտի նաև ԿԸՀ-ն:
<<Ժառանգության>> ղեկավարը ելույթով հանդես կգա վաղը` Ազատության հրապարակում:
Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ կես ժամ առաջ ամփոփել են 42 ընտրատեղամասերի արդյունքները, ըստ որոնց՝ 27 902 ընտրողներից 19057 –ը` Հովհաննիսյանի օգտին է քվեարկել:
Հովհաննիսյանի շտաբում հստակ տեղեկատվություն կա, որ ամենաբարձր ատյաններից հրահանգվել է հանձնաժողովների նախագահներին`չտրամադրել արձանագրություններն այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթում է Ր. Հովհաննիսյանը: 6/16 ընտրատեղամասում 60 քվեաթերթիկներ գողացվել են, որոնք քվեարկել էին Ր. Հովհաննիսյանի օգտին: Իսկ Զեյթունի 3/25 ընտրատեղամասում մինչ այս ժամը չի բացվել քվեատուփը: