|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության աշխատակիցները ուշագրավ դեպքի են ականատես եղել:
Մի տիկին, լուսանկարը ձեռքին, գնացել է «Գալա» և հայտնել, որ, գնալով ընտրության, կաշառք վերցրած 5000 դրամը ծրարի մեջ է դրել, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
«Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնել, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»,- պատմել է կինը:
Նա խնդրել է լրագրողներին հետեւողական լինեն, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը դրել է ծրարի մեջ: Թեեւ չէր հիշում կոնկրետ ընտրատարածքը, բայց նշեց, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում: