|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Գյումրու 34/22 ընտրատեղամասում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի դիտորդը ժամը 09:00-ի դրությամբ նկատել է հանձնաժողովի նախագահի բացակայությունը: Ընտրացուցակները նույն ընտրատեղամասում փակցված են եղել ընտրողների համար անհարմար վայրում` դպրոցի հետևի կողմում: Դիտորդը նկատել է նաև մարդկանց կուտակումներ:
Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի թիվ 40/33 ընտրատեղամասում ժամը 09։20-ին դիտորդն արձանագրել է բաց քվեարկության դեպք: Ընտրողը քվեախցիկից դուրս գալուց հետո մոտեցել է քվեատուփին, հանել քվեաթերթիկը և բարձրաձայն ասել, թե ում օգտին է քվեարկել: Նա դիտորդներին պարզաբանել է, որ ինքը ՀՀԿ անդամ է և դա անում է ինքնակամ, որ իրեն հավատան: Ընտրական օրենսգրքի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելը պատասխանատվություն է սահմանում:
Ապարանի թիվ 14/21 ընտրատեղամասում դիտորդը ժամը 8:30-ին արձանագրել է, որ քվեախցիկում տարեց կնոջն օգնել են քվեարկել երկու անձինք, ինչն Ընտրական օրենսգրքի խախտում է: Հանձնաժողովի նախագահը ոչինչ չի ձեռնարկել խախտումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ կինը շատ ծեր է և դժվարանում է քվեարկել:
Աղբյուրը՝ www.hra.am -ի