|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջին երկու օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատելիորեն աճել է լարվածությունը. հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության կայքը:
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները երեկ գիշերը և այսօրվա ընթացքում առաջնային գծի ողջ երկայնքով խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը: Հատկապես` ինտենսիվ խախտումներ են արձանագրվել երկրի հյուսիսային, արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված մարտական դիրքերի շրջանում, որոնց ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: