|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013թ. փետրվարից հանրապետությունում տարածված են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությամբ` այն այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը և դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքը:
Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված` հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, որին կարող են նպաստել բժշկին ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։