|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եվրոպական ոստիկանությունը հայտարարել է կիբերհանցագործների խմբի բացահայտման մասին, որոնք եկամուտ էին ստանում` ամբողջ աշխարհում հազարավոր համակարգիչներին վիրուսներ ուղարկելով:
Ըստ Եվրապոլի` հանցագործների գործողությունների արդյունքում ոստիկանության անունից հաղորդագրություններ էին ուղարկվում առ այն, որ իբրև թե համակարգչի տերերն անօրինական ինֆորմացիայի են տիրապետում, որի համար պետք է տուգանք վճարեն:
Կիբերհանցագործների խումբը բաղկացած է 11 հոգուց: Նրանք Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ են, որոնց մեծամասնությունը բնակվում է Իսպանիայում. տեղեկացնում է global post-ը: